Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մոսկվան Ուկրաինայի արևմտյան հովանավորներին հորդորել է հանդարտեցնել Կիևին

Մոսկվան Ուկրաինայի արևմտյան հովանավորներին հորդորել է հանդարտեցնել Կիևին
26.11.2018 | 18:09

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է պաշտոնական Մոսկվայի ու Կիևի հարաբերությունների սրացումը: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости լրատվական գործակալությունը:

«Կիևի արևմտյան հովանավորներին կոչ ենք անում հանդարտեցնել բոլոր նրանց, որոնք ռազմական հիստերիայի միջոցով փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել՝ կապված Ուկրաինայում տեղի ունենալիք ընտրությունների և հարակից այլ հարցերի հետ»,- ասված է Լավրովի տարածած հայտարարության մեջ:

Վերջինս պաշտոնական Կիևին խորհուրդ է տվել ադեկվատ վարք դրսևորել, քանի որ Արևմուտքն ուկրաինական իշխանությունների պատճառով անհարմար դրության մեջ է հայտնվում:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում էր, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել էր նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին:

Պաշտոնական Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու մեւ ու հայտարարել Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ